Հունվար-հուլիսին աճել է ինչպես Հայաստան ժամանողների, այնպես էլ երկրից մեկնողների թիվը
«Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից 2014 թվականի հունվար-հուլիսին մեկնել է է 567 332 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 118 417-ով ավելի է: Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից:
Ինչ վերաբերում է ժամանողներին, ապա, ըստ Քաղավիացիայի` այս տարվա յոթ ամիսներին Հայաստան է ժամանել 542635 մարդ` 2013 թվականի 424159 - ի դիմաց:
Նշենք, որ 2014թ. հունվար-հուլիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է ընդհանուր առմամբ 1 109 967 ուղևոր, ինչը 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 236 893-ով ավելի է:
Նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 6203 տոննա բեռ, իսկ 2013թ-ի հունվար-հուլիսին` 4673 տոննա: Մասնավորապես, հումվար-հուլիսին արտահանվել է 3986 տոննա բեռ (2013թ-ին՝ 3799 տոննա), ներկրվել` 2217 տոննա բեռ (2013թ-ին՝ 2430 տոննա):
Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հունվար-հուլիսին կազմել է 6047` 2013թ-ի 4673-ի դիմաց:
Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանով էլ այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է ժամանել 9276 մարդ, մեկնել` 12258-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները