Ստավրոպոլում շրջվել է Երևան-Վոլգոգրադ միկրոավտուբուսը
Նախօրեին, ժամը 17.30-ի սահմաններում Հայաստանի արտաքին իրավիճակների նախարարությունը ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացել, որ Բուդյոնովսկ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. Երևան-Վոլգոգրադ ուղերթն իրականացնող «Մերսեդես սպրինտեր» մակնիշի միկրոավտոբուսը դեռևս չբացակայտված հանգամանքներում կողաշրջվել է. տուժել են 8 քաղաքացի, որոնցից 4-ը ՀՀ քաղաքացիներ են: Ս.Ջ.-ն (1982 թ.), Ա.Հ.-ն (ծնվ. 1999 թ.), Ս.Գ.-ն (ծնվ. 1986 թ.) տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն, իսկ Ն.Գ-ն (ծնվ. 2010 թ.) ձախ ուսի շրջանում կոտրվածքով տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ բուժօգնություն ստանալով դուրս է գրվել:
gazeta.ru կայքը գրում է, որ վարորդի խոսքով, ընթացքում պայթել է հետին ձախ անվադողը, ինքը չի կարողացել կառավարել մեքենան և այն շրջվել է: Միկրոավտուբուսում եղել է 20 ուղևոր և 2 վարորդ, նրանցից 17-ը դիմել է բուժօգնության: Միկրոավտուբուսում եղել է 20 ուղևոր և 2 վարորդ, նրանցից 17-ը դիմել է բուժօգնության: