Նիգերիայում Էբոլայով հիվանդ մարդիկ արդեն լավ են
Նիգերիայում Էբոլայով վարակված հինգ մարդ գրեթե բուժվել է: Այս մասին փոխանցում է «Գազետա.ռու»-ն:
Այն դեղամիջոցները, որոնք փորձարկվել են հիվանդների վրա, կտրամադրվեն նաև այլ երկրների բժիշկներին: Նիգերիայում հսկողության ներքո է դեռևս գտնվում 189 մարդ:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հրապարակման` Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակային իրավիճակն այսօր աշխարհում լարված է: ԱՀԿ տվյալներով, առ այսօր բնակչության շրջանում արձանագրվել է Էբոլա վիրուսով 1176 հաստատված, 486՝ հավանական և 186՝ կասկածելի դեպք, այդ թվում` 1013-ը մահվան ելքով (55%):
Հիվանդության դեպքերը հիմնականում արձանագրվում են աֆրիկյան երկրներում, մասնավորապես` Գվինեայի Հանրապետություն, Լիբերիայի Հանրապետություն, Սիերա Լեոնե և Նիգերիա:
Առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ Հայաստանի Հանրապետությունում Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության որևէ դեպք առ այսօր չի արձանագրվել: Հիվանդության ներթափանցումը մեր երկիր կանխելու համար ընդունվել է «էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, որով հանձնարարականներ են տրվում շահագրգիռ բոլոր կառույցներին՝ այս հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար:
Նախորդող հրապարակումներ՝
«Էբոլա»-ն հասավ եվրոպացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա