Դիվերսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներից երեքը շարունակում են մնալ հոսպիտալում
Ադրբեջանի դիվերսիոն հարձակումների հետևանքով սույն թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի 7 զինվոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այսօր նրանցից միայն երեքն են հոսպիտալում շարունակում իրենց բուժումը: Panorama.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նրանց վիճակը ծանր էր, այժմ արդեն կայուն է, բայց երկարատև բուժում պետք է ստանան: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց նա:
Նախորդող հրապարակումներ`
Պատմում են դիվերսիայի հետևանքով վիրավորված զինծառայողները (տեսանյութ)
Զինվորական հոսպիտալի պետ. Դիվերսիայի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները