Թիվ 19-ը պոլիկլինիկայի վիրաբույժը աշխատանքն ավատվում է 16:48 րոպեին. «Առավոտ»
Թիվ 19-ը պոլիկլինիկայի վիրաբույժն իր աշխատանքային ժամերն, ըստ երևույթին, գնահատում է «ժամանակը ոսկի է» կարգախոսով: Այս բժշկի համար, հավանաբար 1 րոպեն 1 գրամ ոսկուն է համարժեք. թե չէ, սովորաբար, ցանկացած աշխատողի համար 2 րոպե՝ այս կողմ, այն կողմ, ի՞նչ է որ:
«Բժիշկն իր աշխատանքային ժամի ավարտը չի նշել, ասենք 17.00 կամ՝ 16:50, այլ հենց՝ 16:48 րոպե: Հետաքրքիր է, եթե 16:49 րոպեին հիվանդը մոտենա այս վիրաբույժին, Հիպոկրատի երդումը գոնե կհիշի՞, թե՞ կասի՝ իմ աշխատանքային ժամն ավարտվել է»,-գրել է «Առավոտը»: