«Օգնիր եզդի եղբորդ» նախաձեռնությանը մի քանի ժամվա ընթացքում հարյուրավոր քաղաքացիներ են միացել. «Հրապարակ»
Երեկ համացանցում ստեղծված «Օգնիր եզդի եղբորդ» ֆեյսբուքյան էջը և դրամահավաքի էջը, մի քանի ժամվա ընթացքում հարյուրավոր քաղաքացիներ ընդգրկեցին:
Նախաձեռնության հեղինակը «Հրապարակ»-ի գործընկեր Վահագն Թևոսյանը նշել է, որ արդեն ՀՀ նախագահի մամլո խոսնակն արձագանքել է , որ կրկնապատկվելու է Հայաստանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը եզդիներին. «Իսկ էդ քայլի գնացի էն պատճառով, որ մտածում էի` կուզեմ ինչ-որ եզդի ընտանիք հյուրընկալել որոշ ժամանակ, հետո հասկացա, որ դա միայն իմ կոմֆորտի զոհողության հաշվին չի լինելու, այլ ավելի շատ` իրենց: Էդտեղից միտք առաջացավ` ինչ կլինի, եթե խմբվենք և գումար հավաքենք` նրանց հումանիտար կարիքները հոգալու համար»: