Հովիկ Աբրահամյանը չի կողմնորոշվում մամուլի խոսնակի հարցում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. «Ինչպես ԱԺ նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո, կառավարության ղեկավարի աթոռին էլ Հովիկ Աբրահամյանը չի կողմնորոշվում մամուլի խոսնակի թեկնածուի հարցում: Արդեն 100 օր է` նա վարչապետ է, սակայն խոսնակ դեռ չունի:
«Հրապարակ»-ի աղբյուրները պնդում են, որ Աբրահամյանի թեկնածությունն այս անգամ էլ կանգ է առել Գոհար Պողոսյանի վրա` ԱԺ տեղեկատվության վարչության պետի, ում օգտին ուժեղ լոբբինգ է արվել: Երեկ «Հրապարակ»-ին չի հաջողվել կապվել Գոհարի հետ, նա անհասանելի էր»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան