Բաղդասարովը խոստացել է ողջ աշխատավարձը վճարել օգոստոսի վերջին. «Ժողովուրդ»
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը Հայաստանում է: Լուրեր կան, որ նա Հայաստան է այցելել իրեն պատկանող, բայց վաճառքի հանված ինքնաթիռների տեխնիկական վիճակով հետաքրքրվելու նպատակով:
Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Բաղդասարովը ընկերության նախկին աշխատակիցներին խոստացել է ողջ աշխատավարձը վճարել օգոստոս ամսվա վերջին:
«Կկատարի Բաղդասարովն իր խոստումը, թե՞ ոչ, դժվար է ասել, քանի որ սննկացման ճանապարհով գնացող, բայց այդպես էլ տեղ չհասած «Արմավիա» ընկերությունն ամիսներ շարունակ խաբում է նախկին աշխատակցիներին»,-գրել է թերթը: