Գեներալ Մանվել Գրիգորյանից մարդ չի կարող փախչել
«Սաղին կտամ դեմս, քշեմ, տանեմ ընդե, ելա՞վ։ Էն վախտ էլ եմ տարել, տենց մարդ չի ըլե՝ ընձնից փախնե»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե երիտասարդների մոտ մտավախություն կա, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում օլիգարխների, պաշտոնյաների որդիները չեն գնա պատերազմ:
Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսմանը, նա նշեց, որ վտանգ միշտ էլ զգում է, քանի որ տարածաշրջանն է այդպիսին. «Չորս կողմը ոչ վստահելի երկրներ են, միշտ էլ այդ վտանգը հազարավոր տարիներ ունեցել ենք, հազարավոր տարիներ կունենանք: Հայը 24 ժամ պետք է պատրաստ լինի»:
Նա վստահ է, որ այսօրվա սերունդը շատ լավ պաշտպանում է հայկական սահմանները:
ԵԿՄ վարչության նախագահի խոսքով, երկրապահը 25 տարի առաջ է գնացել դիրքեր ու մինչև հիմա դիրքերում է. «Ով փորձի պետությանը, ժողովրդին վնասել` ես իրանց պատրաստ եմ բան ասել»։
Մանվել Գրիգորյանը գոհ է Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքներից. «Այո, լավ էր, էն, որ թուրքը փորձում էր անել, չկարողացավ»:
Գեներալի խոսքով, հայ ժողովրդի փրկությունը միասնության մեջ է. «Գիտեք, երբ է Արցախի հարց ըլըմ, երբ որ մենք ստեղ սկսում ենք իրար հետ կռվել, վարկաբեկել, նոր թուրքը ժրում է, եթե մենք միասնական, ուժեղ ապրենք, նրանք խելոք նստելու են տեղը, ոչ էլ նման հարց են բարձրացնելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան