Ռուսաստանը հայկական ընկերությանը արտադրանքի ներմուծման թույլտվություն է տրամադրել
ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոսզնադզոր) օգոստոսի 7-ից հետո ավելի քան 30 օտարերկրյա ընկերությունների իրենց արտադրանքը Ռուսաստան ներկրելու թույլտվություն է տրամադրել: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ` պարենային անվտանգության խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ այս մասին նշել է կառուցի ղեկավար Սերգեյ Դանկերտը:
Ըստ աղբյուրի` ներմուծման թույլտվություն ստացած ընկերությունների թվում կա նաև մեկ հայկական ընկերություն:
Ս. Դանկերտի խոսքերով, թոյլտվություն ստացած ձեռնարկությունները ներկայացնում են այն երկրները, որոնց վրա չի տարածվել սահմանված գյուղատնտեսական մթերքի ներմուծման արգելքը:
Մասնավորապես, իրենց արտադրանքի ներմուծման թույլտվություն են ստացել 13 պերուական, 12 չիլիական, 6 բրազիլական և մեկ հայկական ընկերություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Ռուսաստանի իշխանությունները մինչև մեկ տարի ժամկետով արգելել են Ավստրալիայից, Կանադայից, ԵՄ-ից, ԱՄՆ-ից և Նորվեգիայից տավարի մսի, խոզի մսի, թռչնի մսի, պանիրների, կաթի և կաթնամթերքի, մրգի ու բանջարեղենի ներմուծումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները