Կարեն Պետրոսյանին առևանգել են հայկական տարածքից. Աշխատանքային վարկած
Ադրբեջանական գերության մեջ մահացած Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված տվյալները հիմք են տալիս առաջ քաշել Կարեն Պետրոսյանին հայկական տարածքից առևանգելու վարկածը: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը մեկնել էր գյուղի հարևան անտառ՝ փայտ բերելու: Ըստ տեղեկությունների, Պետրոսյանը մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Հաջորդ օրը ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, իբր Կ. Պետրոսյանը հանկարծամահ է եղել: Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ Այժմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն աշխատում է Կարենի դին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ:
«Կարենն այդ օրն ավանակով գնացել էր հանդամաս` վառելափայտի: Հանդամասը սահմանակից է Ադրբեջանին: Չինարիից դեպի ադրբեջանական գյուղ տանող ճանապարհն ականապատված է, և ականապատված ճանապարհն անվտանգ շրջանցելու ուղղին հայտնի է միայն ադրբեջանցի դիվերսանտներին: Ավանակը հայտնաբերվել է հայկական կողմում: Դրանից հետո Կարեն Պետրոսյանի հետքերը կորել են: Աշխատանքային վարկածի համաձայն, երիտասարդին նկատել են միայնակ, առևանգել ու տարել են ադրբեջանական տարածք: Քննության ընթացքում ձեռք բերած տվյալները խոսում են հենց այս վարկածի օգտին»,-մանրամասներ ներկայացրեց Ս. Տռուզյանը:
Նա նշեց, որ գյուղացիների հարցաքննությունները փաստում են, որ հայկական և ադրբեջանական հարևան այդ գյուղերի բնակիչների միջև վերջին տարիներին միմյանց այցելելու, թեյելու նախադեպեր չեն գրանցվել: Նշենք, որ ադրբեջանական կողմը ներկայացնում է, թե իբր Կարենը նույնիսկ թեյ է խնդրել ադրբեջանական գյուղի բնակչից, որտեղ հայտնվել է մոլորվելուց հետո: Ադրբեջանցիները փորձում են ներկայացնել, որ երկու գյուղերն իրար հետ բարեկամական հարաբերությունների մեջ են:
Ս. Տռուզյանը նաև տեղեկացրեց, որ քրեական գործի շրջանակներում քննության առարկա են դարձել Կարեն Պետրոսյանի գերության մասին պատմող տեսագրությունները, որոնք նկարահանել է ադրբեջանական կողմը ու տեղադրել համացանցում: Նշանակվել են փորձաքննություններ:
Ինչ վերաբերում է մահվան հանգամանքներին, Ս. Տռուզյանն ասաց, որ կպարզվի միայն դիակը ստանալուց և փորձաքննություն կատարելուց հետո: Սակայն, ըստ տեսագրություն, երևում է, որ նրա նկատմամբ որոշակի բռնություններ են գործադրվել:
Նախորդող հրապարակումներ`
ԱՄՆ Պետդեպը` Կարեն Պետրոսյանի սպանության մասին Քննչական կոմիտե. Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ԿԽՄԿ. Կարեն Պետրոսյանի դին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ առաջընթաց չկա
Կ.Պետրոսյանի սպանության ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Ալիևը. Զոհրաբյանի նամակը
Ադրբեջանի կիսագաղութային կախվածության, «British Petrolium»-ի կապիտալի ու Ադրբեջանի` պատերազմի չգնալու մասին
Ն.Զոհրաբյանը եվրոպացի պաշտոնյաներից պահանջում է հստակ գնահատական և պատժամիջոցներ Ադրբեջանի հանդեպ
«Բարևեցի ձեռքով, թևը ոլորեցի` բան չկար մոտը». Կարեն Պետրոսյանին դիմավորած ադրբեջանցի
ՊՆ խոսնակ. «Հայ գերու սպանությամբ Ադրբեջանը փորձում է հաղթահարել սեփական բարդույթները». Մեդիամաքս
Ադրբեջանում հայ գերու մահվան դեպքի հանգամանքները ԿԽՄԿ-ն հանրային հարթակում չի մեկնաբանի
Գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանը թակել էր Աղբուլաղ գյուղի տներից մեկը և տանտիրուհուց թեյ էր խնդրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին