Սաակաշվիլին վերադարձրել է բյուջեի փողերով գնած շորերը
Վրաստանի կառավարության աշխատակազմը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից մի ծանրոց է ստացել: Ինչպես հատնում են ռուսական լրատվամիջոցները, ծանրոցում եղել են նաև նախկին նախագահի վերարկուն ու պիջակները, որոնք նա գնել էր պետբյուջեի միջոցներով:
Օրեր առաջ Վրաստանի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրել էր պետական միջոցներով իրեն յոթ կոստյում և մեկ վերարկու գնելու համար: Նշվում է, որ շորերն առայժմ ընդունարանում են, քանի որ աշխատակազմը հրաժարվել է դրանք ընդունել:
Ծանրոցում Սաակաշվիլին նախկին վարչապետ Բիձինա Իվանաշվիլիին ուղղված գրություն է թողել. «Կարող եք հագուստն օգտագործել ըստ Ձեր հայեցողության»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում