ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարացրել է մի շարք մասնաճյուղերի աշխատանքային ժամերը
Ելնելով հաճախորդների կարիքների աճից ՎՏԲ-Հայաստան Բանկը 2014 թվականի օգոստոսի 19-ից երկարացրել է մի շարք մասնաճյուղերի աշխատանքային ժամերը մեկնարկային ժամկետով մինչև 30.09.2014թ.: Այժմ հաճախորդների հարմարավետության համար աշխատանքային օրերին մասնաճյուղերն աշխատելու են մինչև ժամը 20:00: Այս մասին հաղորդում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Աշխատանքային ժամանակացույցը փոխվել է բանկի գլխամասային գրասենյակում և 5 մասնաճյուղերում` «Սպանդարյան», «Խորհրդային», «Էրեբունի», «Մաշտոց», «Կապան»:
Նշված մասնաճյուղերի հասցեները կարելի է գտնել բանկի պաշտոնական կայքում` www.vtb.am :
Վերոնշյալ մասնաճյուղերում երկարացված ժամերին ժամը 17:30-ից 20:00-ը հասանելի են հետևյալ ծառայությունները` Բանկի մասնաճյուղերում տեղակայված բանկոմատների և Telcell վճարային տերմինալների միջոցով դրամարկղային գործարքների իրականացում, հաշիվների բացում, վճարային քարտերի տրամադրման և վարկային հայտերի ընդունում, բանկային խորհրդատվության տրամադրում: