Սամվել Ալեքսանյանին թմրամիջոցներ ու հոգեմետ նյութեր ներմուծելու լիցենզիա կտրվի. «Հրապարակ»
Կառավարության այսօրվա նիստում «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ին կտրվի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության կողմից սահմանած՝ դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման ու մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա՝ երեք տարի գործողության ժամկետով: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Ուշագրավ է, որ 2011թ. օգոստոսին կառավարությունը կրկին երեք տարի ժամկետում նույնպիսի լիցենզիա տվեց, սակայն անցած տարի՝ մինչև ժամկետի ավարտը, անհայտ պատճառներով, դադարեցրեց այդ թույլտվությունը: Հիշեցնենք, որ «Նատալի ֆարմ» ՍՊԸ սեփականատերը ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է»,-հավելել է թերթը: