Ըստ Սուրիկ Խաչատրյանի, եթե նորից մի բան էլ եղավ, ադրբեջանցիները 7 «ռայոն» էլ են տալու. «Ժամանակ»
Ի պատասխան «Ժամանակ»-ի հարցին` ինչպես է գնահատում վերջին շրջանում հակառակորդի ակտիվությամբ պայմանավորված իրավիճակը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը ասել է. «Դուք ինչ ունեք մտածելու, թող թուրքերը մտածեն պատերազմի մասին, որովհետև եթե նորից մի բան էլ եղավ, 7 «ռայոն» էլ են տալու»:
Նախկին մարզպետը, սակայն անպատասխան է թողել հաջորդ հարցը, թե լինելով ԵԿՄ անդամ, ինչու վերջին օրերին որևէ ձևով չէր արձագանքում տեղի ունեցող դեպքերին և արդյոք պատերազմական գործողությունների վերսկսման պարագայում պատրաստ է ռազմաճակատ մեկնել և իր ռեսուրսները ներդնել բանակի համար, նա շատ արագ նետվել է մեքենան ու հեռացել: