ՕԵԿ-ի հեռուստաընկերությունը կվերանվանվի «Հայկական 3-րդ հեռուստաալիք». «Ժողովուրդ»
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից գնված Երևան TV հեռուստաընկերությունը տեղափոխվել է «Օրինաց երկիր» կուսակցության գլխավոր մասնաշենք։
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ ՕԵԿ-ն իր գրասենյակի դռները բացել է սեփական հեռուստաընկերության առջև։ Կուսակցությունն ամեն ինչ անում է, որ հեռուստաընկերությունը կայանա լրատվական դաշտում։ Տեղեկություններ կան նաև, որ ՕԵԿ-ը մտադրություն ունի հեռուստաընկերությունը անվանափոխել «Հայկական 3-րդ հեռուստաալիք»։
Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ»-ը փորձում է տեղեկությունը ճշտել հեռուստաընկերության տնօրեն Արամ Հովհաննիսյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված է: Իսկ ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանն էլ ասել է, թե ինքը նման տեղեկությունները չի մեկնաբանում: