«Իսլամական պետության» գրոհայինները գլխատել են ամերիկացի լրագրողի
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը համացանցում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ գլխատում է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Իսլամիստները հայտարարել էին, որ լրագրողին գլխատել են Իրաքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ ամերիկյան ավիահարվածների պատճառով:
ԱՄՆ իշխանությունները հաստատել են լրագրողի ինքնությունը: Սկզբում Սպիտակ տան ներկայացուցիչները հայտարարել էին, որ փորձում են պարզել տեսանյութի իսկությունը, սակայն ավելի ուշ հաստատել են միայն լրագրողի ինքնությունը: Ֆոուլիի հարազատները իրենց ֆեյսբուքյան էջերում նույնպես հաստատել են նրա մահը:
Բացի Ֆոուլիից, իսլամիստները ցուցադրել են ևս մեկ ամերիկացի լրագրողի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ հայտարարել են, որ նրա կյանքը կախված է ԱՄՆ հետագա գործողություններից:
Ֆոուլիին զինված անձինք առևանգել էին 2012 թվականին Սիրիայում: Նա համագործակցում էր Global Post կայքի և France Presse գործակալության հետ: