Ղրիմում կփակեն ուկրաինական բուհերի մասնաճյուղերը
Ղրիմում ծրագրում են փակել ուկրաինական բուհերի մասնաճյուղերը: Այս մասին «Գազետա. ռու»-ին հաղորդել է Ռուսաստանի ԿԳ փոխնախարար Վենիամին Կագանովը:
«Այլ երկրների կողմից բացված բուհերի մասնաճյուղերը, որոնց թվում է նաև Ուկրաինան, կդադարեցնեն իրենց գոյությունը: Կրթության որակի բազմաթիվ հարցեր կան այնտեղ: Ոչ ոք, իհարկե, դրանք ստիպողաբար չի փակի, բայց նաև ֆինանսական աջակցություն էլ չի լինի: Ուսանողները կտեղափոխվեն դաշնային համալսարաններ»,-նշել է Կագանովը:
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի տարածքում էլ չի նախատեսվում օտարերկրյա բուհերի մասնաճյուղերի առկայություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան