ՀՊԵՆ-ի անակնկալը` Ֆ.Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի հաղթողին
Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթի հաղթող Էրիկ Լուն ելույթ է ունենալու Հայաստանում` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ միևնույն բեմահարթակում: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին նվագախմբի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ օգոստոսի 11-18-ը Երիտասարդական նվագախումբը ելույթ է ունեցել Չինաստանի Ֆոշան քաղաքում՝ Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթի շրջանակներում: ԵՊԵՆ-ը հանդես էր գալիս որպես մրցույթի պաշտոնական նվագախումբ:
Մրցույթում հաղթող է ճանաչվել Էրիկ Լուն: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն իր կողմից սահմանված անակնկալ մրցանակ է շնորհել նրան. ՀՊԵՆ հատուկ մրցանակը Էրիկ Լուին հնարավորություն կընձեռի 2015/16թթ. համերգաշրջանի ընթացքում հանդես գալ Երևանում՝ ներկայանալով նվագախմբի հետ միևնույն բեմահարթակին: