ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել ադամանդե քարերի գրավադրմամբ վարկ
ՎՏԲ-Հայաստան բանկը բնակչությանը տրամադրում է հնարավորություն ստանալու վարկ ադամանդե քարերի գրավադրմամբ: Այսուհետ ադամանդե քարերի գրավադրմամբ վարկ կարելի է ձևակերպել ՎՏԲ-Հայաստան Բանկի «Էրեբունի», «Թիվ 15», «Շահումյան», «Գյումրի» և «Վանաձոր» մասնաճյուղերում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ որպես գրավ Բանկը ընդունում է ինչպես առանձին ադամանդներ, այնպես էլ ոսկյա իրեր իրենց վրա առկա ադամանդե քարերով: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, սկսած 22% տարեկան տոկոսադրույքով, առավելագույն ժամկետը` մինչև 540 օր: Վարկի հաստատումը և ձևակերպումը կատարվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում:
Վարկը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):
Վարկը կարող են ձևակերպել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ բոլոր ֆիզիկական անձիք, որոնց տարիքը վարկի մարման պահին չպետք է գերազանցի 65 տարին:
Վարկի մասին առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով, այցելելով վերոնշյալ մասնաճյուղերը կամ Բանկի պաշտոնական կայքը: