Վրաստանի վարչապետ. Տարբեր ինտեգրացիոն միավորներին անդամակցությունը ՀՀ-ն ու Վրաստանը պետք է կարողանան օգտագործել հօգուտ իրենց
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը որևէ կերպ չի անդրադառնա նաև Վրաստանի հետ գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների վրա: Այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Հովիկ Ավրահամյանը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ:
Հ. Աբրահամյանն անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներին, հիշեցրել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղղությամբ: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ մեր երկիրը շարունակելու է ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ տարբեր բնագավառներում բարեփոխումների գործընթացին նոր ուժ հաղորդելու նպատակով:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ու Վրաստանը կարող են օգուտ քաղել տարբեր ինտեգրացիոն միավորներին անդամակցելու հանգամանքից:
Իր հերթին, Իրակլի Ղարիբաշվիլին վստահություն է հայտնել, որ երկու երկրների՝ տարբեր ինտեգրացիոն միավորներին անդամակցությունը որևէ արգելք չի հանդիսանա հայ-վրացական տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցության վրա: Վրաստանի վարչապետը նշել է, որ տարբեր միավորներին անդամակցության հնարավորությունը Հայաստանն ու Վրաստանը պետք է կարողանան օգտագործել ի օգուտ երկու երկրների: Իրակլի Ղարիբաշվիլիի համոզմամբ՝ դա լավ օրինակ կհանդիսանա միջազգային հանրության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան