Բաց երկնքի քաղաքականության անցնելուց հետո ուղևորաշուկայում արձանագրվել է աճ
Բաց երկնքի քաղաքականությանն անցնելուց հետո ուղևորաշուկայում նկատվում է փոխադրումների աճի միտում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունից:
2014 թվականի մայիս-հունիս-հուլիս ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով ուղևորների հոսքը կազմել է 632 հազար մարդ: 2013 թվականի նույն ժամանակաշրջանում ուղևորահոսքը կազմել է 469 հազար մարդ՝ արձանագրվել է 34,6 տոկոս աճ: Շուկա են մուտք գործել նոր ընկերություններ՝ «Էթթիհատ Էյրուեյզը» դեպի Աբու Դաբի, «Վուելինգ» ավիաընկերությունը դեպի Բարսելոնա: