
Մարզահամերգային համալիրը Կառավարությունը պարտքի դիմաց հանձնեց Պաշտպանության նախարարությանը
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ՀՀ կառավարությունը պարտքի դիմաց հանձնեց Պաշտպանության նախարարության հաշվեկշռին: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ԴԱՀԿ-ի կողմից առաջարկվել է պարտքի դիմաց ընդունել համալիրի գույքը և նրա սեփականության իրավունքը գրանցել ՊՆ-ի հաշվեկշռին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ մարզահամերգային համալիրի պարտքը պետությանը կազմում է շուրջ 10 միլիարդ 400 միլիոն դրամ: