Կինը մի քանի տասնյակ տարի ապրել է մահացած պտուղը փորում
Հնդկաստանի բնակչուհին 1978 թվականին, երբ 24 տարեկան էր, հղիացել է: Բժիշկները ախտորոշել են արտարգանդային հղիություն, կնոջը հայտնել են, որ կենդանի երեխա ծնվելու շանս չկա: Հղիությունն ուղեկցվել է ուժեղ ցավերով: Երբ դրանք անցել են, կինը մտածել է, որ խնդիրը լուծված է, ծննդաբերություն այդպես էլ չի եղել, պտուղը մահացել է, վախենալով վիրահատությունից, կինը փախել է հիվանդանոցից:
«Մեդդեյլի.ռու»-ի փոխանցմամբ, հիմա կինը 62 տարեկան է, ցավերը նորից են սկսել: Բժիշկները նրա մարմնում հայտնաբերել են մահացած պտղի կմախքը: Բժիշկները կարծում են, որ սա աշխարհում ամենաերկար տևած արտարգանդային հղիությունն է՝ 38 տարի:
Կինը տարիներ շարունակ կարծել է, թե ուռուցք ունի, զգացել է այտուցը, ցավեր է ունեցել, անընդհատ ջերմություն ու միզուղիների խնդիրներ:
Հետազոտության արդյունքներն էլ ապացուցել են, որ դա պտուղն է: Այն տեղակայված է եղել արգանդի, միզապարկի ու աղիների մեջտեղում: Բժշկությանը նման դեպքերը հայտնի են, օրինակ Բելգիայում մի կին 18 տարի ապրել է պտուղը փորում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա