Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է. «Ժողովուրդ»
Եվրասիական տնտեսական միություն մտնելու գաղափարով ոգևորված քաղաքական ուժերն ու գործարարները շտապում են «աչքալուսանք» տալ, թե մեզ համար լայն հնարավորություն է բացվելու դեպի ռուսական շուկա: Սակայն դատելով այսօր մեր երկրում առկա արտահանման և ներմուծման վիճակագրական տվյալներից, պետք է նկատել, որ ամենևին էլ հուսադրող թվեր չկան: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը բոլոր առումներով նվազել է. արտահանումը պակասել է 9, ներկրումը՝ 3.1 տոկոսով:
«Ընդ որում, նվազել է Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն՝ 6.4 տոկոսով, իսկ ներկրումը ավելացել է 1.4 տոկոսով: Նվազել է ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նաև Եվրամիության անդամ երկրների հետ. արտահանումը՝ 7, ներկրումը՝ 0.2 տոկոսով: Սրանք, թերևս, համարվում են Հայաստանի հիմնական գործընկերները»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան