Ֆրանսիան խորապես ցնցված է. Ռոմեն Նադալը` Կարեն Պետրոսյանի սպանության մասին
Այսօր պատասխանելով ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի սպանության մասին լրագրողի հարցին Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ռոմեն Նադալը հայտարարել է. «Ֆրանսիան խորապես ցնցված է օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերության կողմից Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան մասին տեղեկություններով: Ֆրանսիան ցավակցում է Կարեն Պետրոսյանի ընտանիքին: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին արագորեն վերադարձնել նրա մարմինը և ամբողջովին լույս սփռել նրա մահվան հանգամանքների վրա»:
Այս մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքում: