Թուրքերը Երևանում նամազ անելու ցանկություն են հայտնել
Թուրքիայում Իգդիրի ՀԿ-ները դիմել են երկրի արտաքին գործերի նախարարություն` հայտնելով, որ ցանկանում են Երևանում գտնվող կապույտ մզկիթում ուրբաթօրյա նամազ անել: Նրանք դիմել են արտգործնախարարություն` թույլտվություն ստանալու համար, ինչպես նաև պահանջել, որ նախաձեռնությունը իրականացնելու նպատակով Հայաստանից անվտանագության երաշխիք ստանան: Այս մասին հայտնում է թուրքական «gundemelazig» լրատվական կայքը:
Նախաձեռնության կազմակերպիչը այսպես կոչված հայկական անհիմն պնդումների դեմ միավորում (ASIMDER) կազմակերպությունն է:
Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը ասել, է թե «այն դեպքում, երբ թուրքական կողմը երկու երկրների միջև երկխոսության հաստատման համար ջանքեր է գործադրում, Հայաստանը այս հարցում ոչ մի քայլ չի անում, ուստի սա լավ առիթ է Հայաստանի համար` բացը լրացնելու»:
Գյուլբեյը ասել, է, որ Թուրքիայի հայկական համայնքը ազատ և անվտանգ միջավայրում իրականացնում է կրոնական ծիսակատարություններ և իրենք էլ ցանկանում են նույնը Երևանում անել:
Ի դեպ, իր խոսքում Գյուլբեյը պնդել է թե իբր «Երևանը իրենց պատմական հայրենիքն է, որտեղից իրենց նախնիները բռնի տեղահանվել են»:
Նրանք ցանկանում են նախաձեռնությունը իրականցնել սույն թվականի սեպտեմբերի 5-ին: Նշենք, որ Իգդիրում գործող «ASIMDER) կազմակերպությունը հայտնի է իր հակահայկական գործունեությամբ: Ըստ տարբեր աղբյուրների` կազմակերպության ֆինանսավորումը ստացվում է Ադրբեջանից: