ՄԱԿ-ում ՀՀ դեսպան. Հայաստանը հետաքրքրված չէ պատերազմով և պատրաստ է պայքարել խաղաղության համար
Հայաստանն ամբողջովին աջակցում է 2011թ. Կազանում ձեռք բերված համաձայնությանը: Այս մասին «Մեդիամաքս»-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում «Համակարգային մոտեցման կիրառումը հակամարտությունների կանխման գործում» բանաձևի քննարկման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը:
Դեսպանը շեշտել է հակամարտությունների վերսկսման կանխման կարևորությունն այն դեպքերում, երբ վերջնական լուծումը դեռ գտնված չէ:
«Վերջին շաբաթների ընթացքում տագնապալի էսկալացիա է տեղի ունեցել. հրադադարի ռեժիմի խախտումները հայ-ադրբեջանական սահմանին զգալիորեն աճել էին, ինչպես նաև Ադրբեջանի բանակի ստորաբաժանումների կողմից կազմակերպվել էին ոտնձգություններ և դիվերսիոն գործողություններ», - ասել է Զոհրաբ Մնացականյանը:
Նա շեշտել է, որ անհրաժեշտ է դասեր քաղել ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին զարգացումներից:
«Հայաստանը հետաքրքրված չէ պատերազմով, բայց պատրաստ է պայքարել խաղաղության համար», - նշել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը:
Մանրամասները՝ սկբզնաղբյուր կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում