Դանիայից նրբերշիկի ներկրումն ուղեկցվում է ուժեղացված հոսկողությամբ
Դանիական տվյալ ընկերության արտադրանքից, որում հայտնաբերվել էր մանրէաբանական խնդիր, Հայաստան չի ներկրվում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Սննդամթերքի անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը:
«Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես Դանիայից Հայաստան ներկրվող նրբերշիկին, այժմ այդ արտադրատեսակի մասով առավել ուժեղ հսկողություն է տարվում»,-ասաց Ա. Սուքիասյանը:
Հիշեցնենք, Դանիայում նրբերշիկի թունավորման պատճառով օրեր առաջ մարդիկ էին մահացել: Միսը վարակված է եղել լիստերիա կոչվող վտանգավոր մանրէներով, պատրաստվել է Կոպենհագենից 30 կմ հեռու գտնվող մի ֆաբրիկայում: Ողջ արտադրանքը վերացվել է, իսկ արտադրամասը՝ փակվել:
Ա. Սուքիասյանի խոսքով, այս տարի Դանիայից Հայաստան է ներկրվել 3.5հզ կգ նրբերշիկ: Գրեթե նույնքան, որքան ներկրվել է 2013-ին:
«Այս տարի նրբերշիկի վերջին խմբաքանակը Հայաստան է ներկրվել հունիսին»,-ասաց ծառայության մամուլի խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները