Էրդողան. «Թուրքիայի նոր վարչապետը Դավութօղլուն է»
Նախօրեին Թուրքիայում կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հրավիրած կենտրոնական խորհրդի նիստի ավարտից հետո Թուրքիայի նորընտիր նախագահ և «ԱԶԿ» ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթի ընթացքում հայտարարել է Թուրքիայի նոր վարչապետի անունը, ով միաժամանակ ստանձնելու է նաև «ԱԶԿ» նախագահի պաշտոնը:
Այսպիսով` Թուրքիայի նոր վարչապետի և իշխող կուսակցության նախագահի պաշտոնը կստանձնի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն: Հայտնում է թուրքական «Հյուրիյեթ» թերթը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին կայացած նախագահական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջադրած թեկնածու, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստանալով քվեների 51.8 %-ը, ընտրվել է Թուրքիայի Հանրապետության 12-րդ նախագահ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում