Հունաստանում պատրաստվում են ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենք ընդունել
Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիուն հայտարարել է, որ «Այլատյացության դեմ» կոչվող օրենքում ավելացվել է Պոնտոսի հույներ, հայերի և Փոքր Ասիայի ցեղասպանությունների հերքումը քրեականացնելու վերաբերյալ հոդված: Տեղեկացնում է թուրքական «Հյուրիյեթը»:
«Օրինագծի վերջնական տարբերակի համաձայն` Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների հերքումը հանցագործություն կհամարվի: Բացի այդ հունական և միջազգային դատարանների վճիռներով ընդունված ցեղասպանությունների հերքումը նույնպես կքրեականացվի»,-ասել է հույն նախարարը:
Օրինագիծը օգոստոսի 26-27-ը կքննարկվի Հունաստանի խորհրդարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում