Սևանի հիվանդանոցը, վերջապես, տնօրեն կունենա. «Հրապարակ»
Մոտ 1 տարի անտերության մատնված Սևանի հիվանդանոցը, վերջապես, տնօրեն կունենա: Անհասկանալի պատճառներով ձգձգվող մրցույթը տնօրենի թափուր տեղի համար, ի վերջո, օգոստոսի 20-ին կայացավ: Առաջին փուլը՝ մրցույթը, հաղթահարեցին Արամ Նիկողոսյանը, Վարուժան Մանուկյանը և Աղվան Կարապետյանը: Այս 3 թեկնածուներն էլ տարբեր տարիների զբաղեցրել են Սևանի հիվանդանոցի տնօրենի պաշտոնը: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Թե այս երեքից ում կնշանակի Գեղարքունիքի մարզպետը, հայտնի չէ: Սևանցիները կարծում են, որ կնշանակվի նա, ով կբավարարի մարզպետի «ախորժակը»: