Քաղաքաշինության նախարար. Պարծենալու ոչ մի տեղ չունենք
«Առաջիկայում Երևանում ոչ մի հեղինակավոր կառույց չի քանդվելու: Նաև Զվարթնոց օդանավակայանի կլոր շենքի քանդման խնդիր չկա»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Երևանում կիսակառույցների խնդիրներին, նախարարն ասաց, որ այս հարցում իրենց աշխատանքը գնահատում է ոչ բավարար:
«Կիսակառուցների խնդրի հետ կապված պարծենալու ոչ մի տեղ չունենք: Երիտասարդական պալատը չի կառուցում, Սևան հյուրանոցը չի կառուցվում: Այս խնդիրը մենք բարձրացրել ենք: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ խնդրի լուծմանը հետամուտք ենք լինելու»,- ասաց քաղաքաշինության նախարարը:
Ն. Սարգսյանի խոսքով, նախագիծ են ներկայացնելու, ըստ որի այն շինհրապարակները, որոնք մայթեր են զբաղեցնում, այդ տարածքների համար վարձակալության լուրջ վճարներ մուծեն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին