Նարեկ Սարգսյան. Հայաստանի Ազգային պատկերասրահի շենքը չի քանդվի
«Հին Երևան» նախագծի իրականացման հարցում, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի կեսերին կկայացվի վերջնական որոշում: Այդ ուղղությամբ տարվում են բանակցություններ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
«Ծրագիրն իրականացնելու երկու ճանապարհ կա: Առաջին ճանապարհը՝ տարածքը բաժանում ենք հինգ լոտի ու ամեն մեկը մի կառուցապատող է իրականացնում, երկրորդ՝ ամբողջ տարածքում մի կառուցապատող է աշխատում»,- ասաց նա:
Ն. Սարգսյանը նաև նշեց, որ ծրագրի իրականացման դեպքում Աֆրիկյանների շենքի կառուցումը լինելու է առաջիններից մեկը:
ՀՀ քաղաքաշինության նախարարը նաև ասաց, որ Հայաստանի Ազգային պատկերասրահի շենքի քանդման խնդիր չկա, չի եղել:
«Կան ճարտարապետներ, ովքեր չեն թաքցնում, որ այն պետք է քանդվի, քանի որ սխալ տեղում է կառուցվել: Բայց դա հնարավոր բան չէ: Այլ խնդիր է, որ շենքի ճարտարապետությունը կարելի է ինչ որ ժամանակ բարելավել»:
Նախորդող հրապարակումներ՝
Երևանի գլխավոր ճարտարապետը` «Հին Երևան» նախագծի մասին
«Հին Երևան» նախագիծն իրականացնելու համար քաղաքապետարանը փնտրում է ներդրողներ