ԼՂՀ ՊՆ. Օգոստոսի 17-ից 22-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց
Օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն ը:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: