Շվեդիայի հայ համայնքը միացել է Կարեն Պետրոսյանի սպանության կապակցությամբ բարձրացված բողոքի կոչերին
Շվեդիայի Հայկական Միությունների Համադրող Կենտրոնը (Հ.Մ.Հ.Կ.) օգոստոսի 21-ին բողոքի բաց նամակ է հղել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերին՝ հայտնելով մտահոգություն Ադրբեջանում Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ:
Նամակում մասնավորապես նշվում է, որ Կարեն Պետրոսյանի մահվան պատճառը բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս՝ հղելով վերջինիս հանդեպ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքին, ինչն արդեն իսկ հանդիսանում է ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում:
Հիշատակելով ադրբեջանական նման անթույլատրելի պահվածքի այլ հայ զոհերին՝ Հ.Մ.Հ.Կ-ն իր նամակում կարևորում է Կարեն Պետրոսյանի մահվան պատճառների քննության գործում միջազգային անկախ փորձագետների մասնակցության անհրաժեշտությունը և կոչ է անում Կարմիր Խաչի բոլոր գրասենյակներին օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ Կարեն Պետրոսյանի դին անհապաղ Հայաստան տեղափոխելու համար:
Նամակի օրինակները ուղարկվել են նաև Շվեդիայի խորհրդարանի անդամներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային կառավարական և ոչ-կառավարական մի շարք կազմակերպությունների:
Հարակից հրապարակում՝
Ֆրանսիան խորապես ցնցված է. Ռոմեն Նադալը` Կարեն Պետրոսյանի սպանության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին