Անուշ Գրիգորյանը Նանջինգում ապահովել է բրոնզե մեդալը
Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում այսօր՝ օգոստոսի 23-ին, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը (անձնական մարզիչ՝ Խաչիկ Խաչատրյան, «Սևան» մարզական հասարակական կազմակերպության Մասիսի մանկապատանեկան մարզադպրոց) 51 կգ քաշային կարգում հաղթել է ղազախ բռնցքամարտիկին՝ ապահովելով բրոնզե մեդալը, իսկ եզրափակիչ դուրս գալու համար մենամարտելու է չինացի բռնցքամարտիկի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Նշենք, որ Նանջինգում ընթացող օլիմպիական խաղերում բռնցքամարտի ՀՀ հավաքական թիմի մարզիչն է Արշավիր Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները