Հարցազրույցներ 15:52 23/08/2014

Բայրամ Բալչի. Թուրքիայի և Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական միությանը հավանական չէ

Այն հարցի շուրջ, թե ինչ ազդեցություն կունենա Էրդողանի նախագահությունը Թուրքիայի, ինչպես նաև Հարավային Կովկասի վրա, Panorama.am-ը զրուցել է ամերիկյան Քարնեգի հիմնադրամի փորձագետ Բայրամ Բալչիի հետ: Ըստ փորձագետի մտավախություն կա, որ Թուրքիան կդառնա ավելի ավտորիտար, սակայն այն պետք է փորձի բարելավել իր հարաբերությունները Հայաստանի հետ: Նա նաև հավանական չի համարում ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական Միությանը:

- Այժմ, երբ Էրդողանն ընտրվել է Թուրքիայի նախագահ, կան հիմնավորված մտավախություններ, որ Թուրքիան գնալով կդառնա ավելի ավտորիտար պետություն` հատկապես հաշվի առնելով Էրդողանի մտադրությունը փոխել սահմանադրությունը և դարձնել Թուրքիան նախագահական պետություն: Արդյո՞ք Էրդողանի իշխանության օրոք Թուրքիայի ավելի ավտորիտար և հավանաբար, ավելի ուժեղ դառնալը որևէ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի և Մասնավորապես Հայաստանի վրա:

- Նախ այո, իսկապես ռիսկ կա, որ Էրդողանի ղեկավարած նոր Թուրքիան ավելի ավտորիտար կդառնա, հաշվի առնելով, որ նա ցանկանում է փոխել սահմանադրությունը: Բայց միևնույն ժամանակ ես վստահ չեմ, որ նա կկարողանա շարունակել իրեն այսքան ինքնավստահ պահել առնվազն երկու պատճառով: Նախ, իր հաղթանակը փոքր հաղթանակ էր և ոչ այնքան մեծ ու տպավորիչ, որքան կանխատեսել էին շատ վերլուծաբաններ: Երկրորդ պատճառն այն է, որ նախագահը որպես կանոն որոշակի իմաստով ազգի հայր է Թուրքիայում, և կարծում եմ նա այժմ կփորձի իրականացնել իր այս ավելի հայրական դերը: Բացի այդ Էրդողանը գիտի, որ այժմ` Գեզի այգու դեպքերից հետո, ունի լուրջ ընդդիմություն և որ նա չի կարող նրանց դեմ հավերժ պայքարել: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին և Հայաստանին, այս պահին Հարավային Կովկասը հավանաբար միակ տարածաշրջանն է, որտեղ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը լիովին ձախողված չէ: Կարծում եմ, որ սա շատ կարևոր է Թուրքիայի համար և Էրդողանը կփորձի պահպանել այս դիրքերը: Միջին Արևելքում Թուրքիայի հարաբերությունները լավ են միայն Համասի, Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարության (ՔՏԿ) և Իրանի հետ: Եգիպտոսի, Բաղդադի, Սիրիայի, Սաուդյան Արաբիայի հետ նրա հարաբերությունները լարված են: Կարծում եմ այս պատճառով Թուրքիան առավելագույն ջանքեր կգործադրի Վրաստանի և Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունենալու, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Իհարկե, դժվար կլինի նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ միևնույն ժամանակ պահպանելով լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ, սակայն կարծում եմ Էրդողանը կփորձի դա անել:

- «Թուրքիայի առավելություններն ու սահմանափակումները Հարավային կովկասում» վերնագրով Ձեր հոդվածում Դուք խոսում եք Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրության և բոլոր թրքախոս ժողովուրդներին միավորելու նրանց երկարատև ծրագրի մասին: Հայտնի է նաև, որ պատմականորեն Հայաստանը միշտ խոչընդոտել է հանդիսացել այս ծրագրերի իրականացման համար իր աշխարհագրական դիրքից ելնելով: Այս համատեքստում արդյո՞ք Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը Հայաստանի հանդեպ իսկապես Ադրբեջանի «պատանդն» է, թե՞ Թուրքիան իր սեփական նպատակներ է հետապնդում Հայաստանին տնտեսապես և այլ միջոցներով ճնշելու իր քաղաքականությամբ:

- Ես չեմ կարծում, որ Թուրքիայի առաջնորդները Հայաստանին տնտեսապես ճնշելու քաղաքականությունը համարում են լավ քաղաքականություն: Սակայն Ադրբեջանի հետ համերաշխությունն անխուսափելի է. թուրքական հասարակությունը մեծապես աջակցում է Ադրբեջանին և որն ամենակարևորն է, երկու երկրների միջև կա էներգետիկ սերտ համագործակցություն: Այս գործոնները խոչընդոտում են հայ-թուրքական սահմանի բացմանը:

- Ռուսաստանի ու Թուրքիայի խորացող համագործակցությունը տնտեսական և այլ ոլորտներում ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստանի վրա: Արդյո՞ք հավանական եք համարում Թուրքիայի կամ Ադրբեջանի անդամակցության հեռանկարը Մաքսային միությանը:

- Ես չեմ կարծում, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև լավ հարաբերությունները կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստան-Թուրքիա հաշտեցման գործընթացի վրա: Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի անդամակցությանը Մաքսային միությանը, ես դա ընդհանրապես հավանական սցենար չեմ համարում: Կարծում եմ Թուրքիան ավելի եվրոպամետ է, և Թուրքիայի իշխանություններն ու բնակչությունը պատրաստ չեն տեսնել Թուրքիան հակառակ ուղու վրա: Ադրբեջանը, ինչպես նաև բազմաթիվ այլ հետ-սովետական երկրներ Կենտրոնական Ասիայում և Կովկասում ցանկություն չունեն այս միությանը միանալու: Ղրիմի դեպքերից հետո Պուտինը կորցրել է այդ երկրների առաջնորդների մոտ իր վստահությունը: Ադրբեջանն իր հերթին նույնպես արևմտյան ուղղություն է որդեգրել և ձգտում է խորացնել իր հարաբերությունները արևմուտքի հետ. չեմ կարծում, որ նա կգայթակղվի Պուտինի առաջնորդած նախագծով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետնի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}