Էբոլայից մահացածների թիվը հասել է 1427-ի
Արևմտյան Աֆրիկայի երկրներում էբոլա վիրուսի համաճարակի հետևանքով մահացածների թիվը հասել է 1427-ի, ավելի քան 2.5 հազար մարդ վարակված է: Նման տեղեկատվություն է տարածել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, երկու օրում Գվինեայում, Լիբերիայում, Նիգերիայում մահացել է 77 մարդ, վարակվել է 142 մարդ:
Առավել բարդ է իրավիճակը Լիբերիայում, այնտեղ երկու օրում գրանցվել է 48 մահվան, 110 վարկման դեպք:
Այս պահին այդ երկրներում կարանտին է հայտարարված, դադարեցված է օդային հաղորդակցությունը այլ պետությունների հետ: Մասնագետները նշում են, որ այս պահին հիվանդության դեմ պայքարի որևէ արդյունավետ միջոց չկա, բոլոր պատվաստանյութերը փորձարկման բնույթ ունեն:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն օրեր առաջ հայտարարել է՝ Հայաստանում էբոլա վիրուսով հարուցված հիվանդության որևէ դեպք առ այսօր չի արձանագրվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա