Բնապահպանության նախարարը շարունակում է ազատվել նախորդի կադրերից. «Հրապարակ»
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շարունակում է նախարարությունը մաքրել Արամ Հարությունյանի կադրերից: Հերթով տարբեր տեսչությունների, վարչությունների ու ՊՈԱԿ-ների ղեկավարներ «ինքնակամ» դիմումներ են գրում ու ազատվում աշխատանքից: Այս ընթացքում նա հասցրել է ազատվել Հիդրոերկրաբանական մոնիտորինգի ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Պապոյանից, Ջրային ռեսուրսների գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանից, իրավաբանական վարչության պետ Գարիկ Սարոյանից: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Վերջինս, ի դեպ, անգործ չի մնացել ու անմիջապես տեղափոխվել է նախկին նախարար Արամ Հարությունյանի մոտ աշխատանքի: Նախարարության հին աշխատակիցները, սակայն, ազատված պաշտոնյաների հարցում խոստովանում են, որ այս կադրային «ջարդը» հիմնականում արդարացված է՝ նրանցից ոմանք իրենց տեղում չէին, նորմալ չէին աշխատում և այդ պաշտոններին հայտնվել էին նախկին նախարարի հետ ունեցած մտերմության շնորհիվ: Խոսակցություններ կան, որ առաջիկայում ևս պաշտոնանկություններ են սպասվում»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան