Նարեկ Մանասյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին
Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում այսօր՝ օգոստոսի 23-ին, ՀՀ բռնցքամարտի հավաքական թիմի անդամ Նարեկ Մանասյանը (անձնական մարզիչ՝ Արշավիր Գրիգորյան, Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան մշակույթի և սպորտի համալիր կենտրոն) 81 կգ քաշային կարգում հաղթեց թուրք բռնցքամարտիկին՝ ապահովելով բրոնզե մեդալը, իսկ եզրափակիչ դուրս գալու համար մենամարտելու է ղազախ բռնցքամարտիկի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Նանջինգում ընթացող օլիմպիական խաղերում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչն է Արշավիր Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները