Շանթ Հարությունյանը պահանջեց վերաորակել իր դեմ առաջադրված մեղադրանքը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով այսօրվա դատական նիստում ավարտվել է գործի նյութերի հետազոտումը: Մինչև հաջորդ դատական նիստը պաշտպանական կողմին ժամանակ է տրամադրել՝ դատաքննությունը լրացնող միջնորդություններ ներկայացնելու համար:
Այսօրվա նիստի ընթացքում Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ ինքն է եղել երթի կազմակերպիչը, պահանջեց իր մեղադրանքը խուլիգանությունից վերաորակել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրելու մեղադրանքի. «Սուտ է, շառ է, որ Շանթի վրա այդ մեղադրանքը չլինի, իսկ մյուսների վրա լինի»:
Շ. Հարությունյանը նաև միջնորդեց, որ նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում իր անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին հագցրած զրահաբաճկոնը ճանաչվի որպես իրեղեն ապացույց: Ըստ նրա, այս փաստը ցույց է տալիս, որ ինքը ցանկացել է պաշտպանել իր որդուն պրովոկատորներից: Դատարանը մերժեց միջնորդությունը:
Նախորդող հրապարակումներ՝
Շանթի և մյուսների գործ. «Ամեն ինչ սարքոցի էր»
Շանթ Հարությունյան. Ես հեղափոխություն էի նախատեսել դեկտեմբերի 2-ին, ոչ թե նոյեմբերի 5-ին
«Ինձ ասացին, որ հայրս մահացել է». Դատարանում պատմում է Շանթ Հարությունյանի որդին
Շանթի և մյուսների գործ. «Փետով խփեցին ինձ, ոստիկանի գլխարկս թռավ»
Շանթի և մյուսների գործ. «Մայրիկ ջան, ո՞նց ես արել, որ սենց լավ տղա ես դաստիարակել»
Շանթի և մյուսների գործ. Ոստիկանը տուժող է ճանաչվել ընդամենն աչքերը մրմռալու համար
«Թքած ձեր օրենքի վրա, դուք սիրտ չունեք». Միջադեպ Շանթի գործով նիստին
Շանթ Հարությունյանը պատմեց կասկածելի ոստիկանի մասին, իսկ դատավորը զգուշացրեց սանկցիա կիրառել
Դիմադրությունը սկսվել է այն ժամանակ, երբ ոստիկանը քաշքշել է Շանթին. Փաստաբանները` նախաքննության սխալների մասին
Շանթի և մյուսների գործով դատական նիստում հնչել է Վալերի Օսիպյանի անունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան