Արմեն Աշոտյանն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը:
Իր պաշտոնում վերանշանակված նախարարը տեղեկացրեց, որ բարեփոխումների հիմնական ուղղությունները չեն փոխվել, պարզապես որոշակի մոտեցումներ են ճշգրտվել: Թվարկելով ապագայում իրականացվելիք ծրագրերը, նա կարևորեց ուսման վարձերի զեղչերին, ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրմանը, դպրոցների վարկանիշավորմանը, ռազմահայրենասիրական դաստիարակության բարձրացմանն ուղղված քայլերը: ԿԳ նախարարը ընդգծեց, որ այս տարի հատուկ ուշադրություն է դարձվելու դպրոցներում հաճախելիությանը:
Արմեն Աշոտյանը խոստովանեց, որ բուհերում կոռուպցիոն ռիսկերն առկա են: Ըստ նրա, մեկ այլ խնդիր է մեր կրթական ծրագրերի բարդ լինելը, ինչի հետևանքով ուսանողներից շատերը արտասահմանում ավելի բարձր գնահատականներ են ստանում, քան հայկական բուհերում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա