Ամեն չորրորդ ռուսաստանցին Ղարաբաղն անկախ պետություն է համարում
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը տվյալներ է ներկայացրել այն մասին, թե ինչ աստիճանի է ռուսաստանցիների շրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին տեղեկացվածության աստիճանը, կարող է արդյոք հակամարտությունը կարգավորվել խաղաղ ճանապարհով և ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` ըստ ռուսաստանցիների տեղեկացվածության: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից:
Ըստ հարցման արդյունքների` ռուսաստանցիների 45%-ը տեղյակ է, որ օգոստոսի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում տեղի է ունեցել լարվածության աճ: Ընդ որում` շուրջ 10%-ը մանրամասն տեղեկություններ ունի կատարվածի մասին, իսկ 35%-ը լսել է դեպքերի մասին, սակայն չունի մանրամասն տեղեկություն: Տեղեկացվածության մակարդակը նշանակալի բարձր է հատկապես 60-անց անձանց (55%) և տղամարդկանց մոտ (51%), քան երիտասարդների (31%) և կանանց (41%) մոտ:
Ամեն չորրորդ ռուսաստանցին (24%) համոզված է, որ Լեռնային Ղարաբաղը անկախ հանրապետություն է: Սույն տեսակետն առավելապես պնդել են բարձրագույն կրթությամբ հարցվածները, քան թերի կրթվածները:
Հատկանշական է, որ ռուսաստանցիների կեսը` 56%, հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Միայն 14%-ն է կարծում, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց զենքի կիրառման:
Համառուսաստանյան հարցումն անցկացվել է օգոստոսի 16-17, հարցմանը մասնակցել է 42 շրջանի, ՌԴ կազմի մեջ մտնող հանրապետությունների 130 բնակավայրի 1600 մարդ: Ըստ կազմակերպության` հարցման արդյունքների վիճակագրական սխալը չի գերազանցում 3.4%-ը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում