12-ամյա կրթությունը չլուծեց ուսումնական նյութերի բեռնաթափման խնդիրը. փորձագետ
Ներկայումս հանրակրթության ոլորտում կա երկու կարևոր խնդիր` գիտելիքների գնահատման ու մասնագիտական կողմորոշման համակարգերը: Այսօր ֆինանսավորվում է ոչ թե գիտելիքը, այլ այս կամ այն մասնագիտությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հանրակրթությունից անցում բուհական կրթության առկա խնդիրներին՝ նշեց ԵՊՀ դոցենտ Սամվել Կարաբեկյանը:
Հանդիպմանը ներկա ԵՊՀ դոցենտ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ ասաց, որ Հայաստանում բևեռացված հասարակությունն ազդում է նաև դպրոցների վրա, մինչդեռ երկիրը կարող է զարգանալ միայն համաչափ կրթության դեպքում:
«Արդեն ավարտում են այն երեխաները, որոնք դպրոց էին ընդունվել կրթական բարեփոխումների շրջանում: Ժամանակն է, որ կրթության մասին խոսելիս նշենք, ոչ թե ինչ բարեփոխումներ ենք արել, այլ ինչ արդյունքների ենք հասել»,-ասաց Խաչատրյանն ընդգծելով, որ կրթությունն այսօր միջացառումների ամբողջություն է դարձել՝ սեպտեմբերի մեկ, պարգևատրումներ, վերջին զանգ, բայց չկա սովորական դասարան ու դասաժամ:
Անդրադառնալով ավագ դպրոցի և 12-ամյա կրթության անցմանը՝ բանախոսը շեշտեց, որ 12-ամյա հանրային կրթությունը չլուծեց ուսումնական նյութերի բեռնաթափման խնդիրը:
Ըստ Սամվել Կարաբեկյանի՝ ավագ դպրոցի ինստիտուտը դեռ չի կայացել Հայաստանում, սակայն դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել համակարգից` լուծումներ փնտրելու փոխարեն:
Սերոբ Խաչատրյանն էլ ամփոփելով իր խոսքն ասաց, որ այսօրվա թեսթերը երեխաներին զրկում են մտածելուց. «Երեխային մտածել չենք սովորեցնում, ինչքան ուզում ենք ինֆորմացիա տանք»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա