Հարևանների հետ ընկերությունը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը. գիտնականներ
Ամերիկացի գիտնականները չեն դադարում զարմացնել մարդկանց: Այս անգամ նոր ուսումնասիրության արդյունքում նրանք պարզել են, որ հարևանների հետ ընկերություն անելն ու նրանց հետ նորմալ հարաբերությունները նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը:
Ուսումնասիրությանը մասնացել է ավելի քան հինգ հազար մարդ՝ 15 տարեկանից բարձր: Մեծամասնությունն ամուսնացած կանայք են եղել:
Նրանց խնդրել են գնահատել իրենց հարևաններին 7-բալանոց սանդղակով: Այնուհետև ուսումնասիրության մասնակիցների առողջությանը հետևել են չորս տարի: Մասնավորապես, սիրտ-անոթային հիվանությունների առաջացամանը և զարգացմանը:
Այդ ընթացքում 148 հոգու մոտ ինֆարկտ է գրանցվել:
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր գոհ են եղել իրենց հարևաններից, 67 տոկոսով քիչ են ինֆարկտ տարել, քան նրանք, ովքեր դժգոհ են եղել հարևաններից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում