Վենետիկյան կինոփառատոնը 71-րդ անգամ կմեկնարկի օգոստոսի 27-ին
Օգոստոսի 27-ին մեկնարկելու է Վենետիկյան կինոփառատոնը: Փառատոնն արդեն 82 տարեկան է, սակայն այս տարի անցկացվում է 71-րդ անգամ, քանի որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին այն չէր կայանում:
Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 20 ֆիլմ: Հիշեցնենք, որ Վենետիկի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում «Ոսկե Առյուծի» հավակնող 20 ֆիլմերի շարքում ընդգրկվել է նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող մի շարք կինոփառատոնների մրցանակների դափնեկիր, ազգությամբ թուրք կինոռեժիսոր Ֆաթիհ Ակինի` «Սպի» (The Cut) ֆիլմը։
Վենետիկի կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ ժյուրին կգլխավորի ոչ թե ռեժիսոր, պրոդյուսեր կամ դերասան, այլ կոմպոզիտոր` վեց անգամ «Օսկարի» առաջադրված Ալեքսանդր Դեպլան:
Փառատոնի մեկնարկը տրվելու է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Birdman» ֆիլմով, որն ընդգկված է նաև մրցույթի հիմնական ծրագրում:
Նշենք, որ փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 6-ը: Փակմանը ցուցադրվելու է չինացի ռեժիսոր Էնն Հուիի «Ոսկե դարաշրջան» դրաման:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում