Մենք մարդ հոշոտող չենք դաստիարակում, այլ հայրենիքի պաշտպան. ԼՂՀ ՊՆ (Տեսանյութ)
Քարվաճառում ներթափանցած դիվերսիոն խմբի վնասազերծված ու ձրբակալված անդամները դատվելու ենք Արցախի Հանրապետության օրենքներով: Այս մասին Ստեփանակերտում՝ Մայր Աթոռի կազմակերպած Արցախ ուխտագնացության շրջանակներում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Անդրադառնալով Ադրբեջանում օգոստոսի 8-ին 31-ամյա գյուղացի Կարեն Պետրոսյանի սպանությանը` Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նկատեց, որ հայկական բանակում ոչ մի սպա երբեք նման կերպ չէր վարվի գերու հետ:
«Ես ամաչում եմ, որ հակառակորդի բանակում ղեկավար կազմը, մարդիկ, ովքեր այդ կերպ են վարվել Կարեն Պետրոսյանի հետ` կրում են զինվորական համազգեստ: Դա վայել պահվածք չէ զինվորականի համար, անգամ` հակառակորդ բանակի զինվորականի»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Նա շեշետեց, որ հայկական բանակի անգամ ամենից անկարգապահ դասակի հրամանատարը երբեք նման վարք չէր դրսևորի. «Մենք մարդ հոշոտող չենք դաստիարակում, այլ հայրենիքի պաշտպան»:
Զինվորների դաստիարակության ու բարձր մարտական ոգու հարցում նա խիստ կարևորեց բանակում հոգևոր դասի ներկայաթյունն ու նշեց, որ Արցախի թեմի հետ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում, իսկ հոգևոր սպասավորները միշտ զինվորների կողքին են:
Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց բանակին ու ՊԲ հրամանատարին՝ նման լուրջ և պատասխանատու մոտեցման համար:
Մանրամասն՝ Panorama.am-ի տեսանյութում:
Արցախ այցը կազմակերպված էր Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և World Vision կազմակերպության աջակցությամբ:
Կարդացեք նաև՝
Մովսես Հակոբյան. Արցախում պատերազմի վերսկսումը հայկական կողմին բերելու է նոր հաղթանակ (տեսանյութ)
«Հայաստանի և Արցախի միջև անցակետը գործելու է այնպես, ինչպես հիմա, ոչինչ չի փոխվելու»
Մովսես Հակոբյան. Ոչ միայն Ադրբեջանն, այլև` աշխարհի որևէ երկիր մեզ հաղթել չի կարող