Երևանում մեկ շաբաթում 75 տրանսպորտային միջոց տեղափոխվել է տուգանային հրապարակ
Օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 75 տրանսպորտային միջոց. 9 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 65-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Մեկ տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակող սարքավորում:
Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: