Ներդրումներ անելուց հետո հնարավոր է ՀՀ-ից թռչնամիս արտահանել ՌԴ. Ս.Ստեփանյանը
«Թռչնաբուծության ոլորտում մի քիչ ներդրումներ են հարկավոր, որից հետո մենք հնարավորություն կունենաք մեր արտադրած թռչնամիսն արտահանել Ռուսաստան»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Նրա խոսքով, վերջին տարիներին Հայաստանում թռչնաբուծության ոլորտը զարգացում է ապրում, 2,3 տոկոսով աճել է թռչնամսի արտահանման ծավալները:
Աուլիսին ներկա Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ այս պահին Հայաստան է ներկրվում թռչնամսի մոտավորապես 60 տոկոսը: Ըստ նրա, այսօր Հայաստանում շատ թռչնաֆաբրիկաներ դատարկ են. «Հնարավորություն կա դրանք լցնելու, բայց չի արվում»:
Խոսելով Երևանի Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակած թռչնամիս մատակարարելու դեպքի մասին, Սերգեյ Ստեփանյանն ասաց, որ նախաքննությունից հետո նոր պարզ կդառնան մի շատ հարցեր. «Հիմա, թե ո՞ւմից է «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» ՍՊԸ -ն գնել այդ միսը, ինքն է աճեցրել և սպանդի ենթարկել թռչնամիսը, թե դրսից է ներկրել, այս բոլոր հարցերի պատասխանը կտա նախաքննությունը»:
Նրա խոսքով, այդ միսը «Ալավերդի» թռչնաֆաբրիկայի արտադրանքը չի եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները